Նախագիծ. Պարեկներն իրականացնում են իրենց գործառույթներն առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա
Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am կայքում քննարկման է դրել «ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է զենք պահելու և կրելու իրավունք տալ պարեկային ծառայողներին:
Նախագծի հակիրճ բնութագրի մեջ նշված է. «Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշմամբ սահմանված է, որ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող, նույն որոշմամբ նախատեսված ստուգարքն անցած ծառայողներին, բացի ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից:
Ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, իսկ վերջիններիս համար ստուգարք կազմակերպելը նպատակահարմար չէ, քանի որ վերջիններս արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստականություն»:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անց է կացվել 40 ժամ կրակային պատրաստականության և տրամադրվել էր 40 փամփուշտ, ավելին՝ ուսուցման նոր փուլի համար նախատեսվում է 44 ժամ և 45 փամփուշտ:
Նշվում է, որ նախագծի հիմնական նպատակն է ապահովել Պարեկային ծառայության գործառույթների առավել արդյունավետ իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա