Հասարակություն 09:00 01/10/2021 Հայաստան

Լուրջ մարտահրավեր. Հայաստանը համարվում է ծերացող երկիր

Հոկտեմբերի 1-ն աշխարհում նշվում է որպես տարեցների միջազգային օր: Այդ օրը ևս մեկ առիթ է խոսել ու բարձրաձայնել տարեցների խնդիրների մասին, նրանց մաղթել ամենակարևորը՝ առողջություն: Հայաստանի բնակչության մոտ 10-12 տոկոսը՝ 300-320 հազար մարդ, համարվում է  տարեց, այսինքն՝ 65 և բարձր տարիքային խմբի անձ են: Հայաստանը ծերացող երկիր է, որտեղ կենսաթոշակային տարիքի՝ 63 տարեկան և բարձր, բնակչության տեսակարար կշիռը մոտ 14 տոկոս է:

Panorama.am-ը զրուցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրության ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանի հետ՝ Հայաստանը ինչո՞ւ է դասվում ծերացող երկրների թվին, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, ինչպե՞ս լուծել դրանք և այլ հարցերի շուրջ:

Panorama.am - Ո՞ր երկրներն են համարվում ծերացող, և ինչո՞ւ է Հայաստանը հենց այդ երկրների թվին դասվում:

Ա. Հովհաննիսյան - Հայաստանը համարվում է ծերացող երկիր, քանի որ Հայաստանի 63 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը կազմում է մոտ 14 տոկոս, ինչը 7 տոկոսից ավելի է, որը ՄԱԿ-ի սանդղակով համարվում է ծերացող երկիր:

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների, 2050 թվականին տարեցների տեսակարար կշիռը կկազմի մոտ 24 տոկոս: Սա 63 և բարձր տարիքի բնակչությունն է, իսկ 60 և բարձր տարիքի բնակչությունը կկազմի մոտ 33 տոկոս: Սա նշանակում է, որ մոտ ապագայում կունենանք մի իրավիճակ, երբ բնակչության թվաքանակի մեջ չորսից մեկը կլինի կենսաթոշակային տարիքի բնակիչ, իսկ 60-ից բարձր տարիքային խմբում՝ նույնիսկ երեքից մեկը կլինի կենսաթոշակային տարիքի բնակիչ:

Սա լուրջ մարտահրավեր է, որովհետև երբ որ տարեցների տեսակարար կշիռը բարձրանում է երկրում, այն իր հետ բերում է լուրջ սոցիալական, առողջապահական բեռ երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Panorama.am - Ի՞նչ է պետք անել մարտահրավերներին դիմագրավելու համար:

Ա. Հովհաննիսյան - Այդ ուղղությամբ պետությունը պետք է լուրջ և մշտական քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա դիմակայել և պատրաստված դիմավորել այդ մարտահրավերը, որն ամբողջ զարգացած աշխարհում չի դիտարկվում որպես բեռ: Նույնը մենք պետք է անենք: Պետք է ոչ թե դիտարկենք նրանց որպես բեռ, միայն կենսաթոշակ և առողջապահական ծառայություններ ստացող քաղաքացիներ, այլ պետք է փորձենք օգտագործել տարեցների ներուժը, տարիների բազմամյա փորձը, հմտությունները, կրթությունը, քանի որ, բոլորս էլ գիտենք, որ երկրում կան շատ այնպիսի աշխատատեղեր, որոնք երիտասարդները միգուցե չեն կարող զբաղեցնել, քանի որ, ենթադրենք, քիչ վարձատրվող են, կամ շատ այլ հմտություններ են պահանջում: Կարելի է այնպիսի բալանսի բերել, որ օգտագործել տարեցների ներուժը, նրանց համար ավելի ճկուն քաղաքականություն մշակել, որոնք ցանկանում են աշխատել, կարողանան աշխատել և հասարակության մեջ իրենց ավելի պիտանի զգան:

Panorama.am - Կարծեք թե մեզ մոտ այդ քայլը չի արվում, լրացավ թոշակի անցնելու տարին՝ վերջ, կապ չունի մարդը լուրջ մասնագետ է և կարող է շարունակել աշխատել:

Ա. Հովհաննիսյան - Պետք է կարողանալ ավելի ճկուն վերաբերվել այդ հարցին: Ես ասում եմ, թե ինչ պետք է արվի, հիմա արվում է, թե ոչ՝ այլ հարց է:

Ի՞նչ է անում զարգացած աշխարհը, Գերմանիան, եվրոպական այլ երկրներ, որտեղ նույնպես նույն իրավիճակն է: Նրանք գնում են ակտիվ երկարակեցության քաղաքականությանը, որպեսզի տարեցներին երիտասարդ տարիքից պահեն առողջ, կենսունակ, որ հետագայում լինեն ակտիվ, առողջ, կարողանան ընդգրկվել հասարակական ու սոցիալական կյանքի տարբեր ասպեկտներում:

Բոլոր երկրներում մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, նաև Հայաստանում: Մեր կյանքի սպասվելիք միջին տևողությունը գնալով բարձրանում է. կանանց կյանքի սպասվելիք միջին տևողությունը 79 տարեկանն է, տղամարդկանցը՝ 73: Այս թվերը գերազանցում են մի շարք այլ երկրների թվերին: Մենք մոտենում են Ճապոնիային, իսկ ճապոնացիները համարվում են ամենաերկարակյաց ազգը:

Panorama.am - Աշխարհում շա՞տ են ծերացող երկրները:

Ա. Հովհաննիսյան - Այո, շատ են: Ծերացումը բնորոշ է այն երկրներին, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է: Դա բնականոն երևույթ է, Հայաստանն այստեղ բացառություն չէ: Բնակչության թվաքանակը, եթե տեսականորեն պատկերացնենք բուրգի տեսքով, տակից մուտք են գործում նոր ծնված երեխաները, բուրգի ամենավերևում ծերացող մարդիկ են՝ 63 և բարձր տարիքի: Երբ նոր ծնված երեխաների թիվը քիչ է, բնականաբար, տարեցների տեսակարար կշիռը մեծանում է:  Երկրորդ՝ տարեցները սկսում են տարեցտարի ավելի երկար ապրել ի շնորհիվ բարելավվող կյանքի պայմանների՝ առողջապահական համակարգի, կյանքի որակի: Երրորդ՝ երբ երիտասարդ տարիքի բնակչությունն արտագաղթում է, նորից տարեցների տեսակարար կշիռն է ավելանում բնակչության թվաքանակի մեջ:

Panorama.am - Ծնելիության առումով Հայաստանում ի՞նչ վիճակ է:

Ա. Հովհաննիսյան - Ծնելիության գումարային գործակիցը Հայաստանում պահպանվում է նույն մակարդակի վրա, վերջին երեք տարիներին այդ ցուցանիշը 1.6 է, այսինքն՝ տաս կին իր ամբողջ վերարտադրողական տարիքի ընթացքում ունենում է 16 երեխա, որը պարզ վերարտադրության ցուցանիշից ցածր է: Պարզ վերարտադրությունը 2.1 է, այսինքն՝ ընտանիքում ծնվող երեխաները պետք է վերարտադրվեն և իրենց ծնողներին, այսպես ասած,  փոխարինեն: Հայաստանում այդ միտումը ցածր է, թեպես վերջին տարիներին գրանցվում է ծնունդների բացարձակ թվի աճ, որը տեսակարար կշիռը չէ:

Ծնունդների բացարձակ թվի աճ է գրանցվում Հայաստանում, սակայն ի հաշիվ բարձր մահացության, որը գրանցվեց 2020-ին՝ պատերազմի և կորոնավիրուսի վարակով պայմանավորված, ունեցանք 10 հազարով ավելի մահացություն, դա բացասականորեն կոմպենսացվեց և նորից ունենք բնակչության թվաքանակի նվազում: Բնակչության բացարձակ թվաքանակը նվազեց ի հաշիվ մահերի և միգրացիայի:

Panorama.am - ՄԱԿ-ն ի՞նչ կանխատեսում ունի՝ աշխարհում գնալով ծերացող երկրները կավելանան, թե՞ հակառակ գործընթացը տեղի կունենա:

Ա. Հովհաննիսյան - Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, այն երկրները, որոնք զարգացած են և զարգացող են, ծնելիության գումարային գործակիցը շարունակաբար նվազում է և շարունակելու է  նվազել մինչև 2050 թվական, տարեցների տեսակարար կշիռը շարունակաբար աճելու է արդեն նշված գործոնների պատճառով՝ ցածր ծնելիության և կյանքի որակի բարելավման արդյունքում երկարակեցություն:

Թույլ զարգացած երկրներում իրավիճակն այլ է. ծնելիության գումարային գործակիցն անտեղ բարձր է, տարեցներն ավելի կարճ են ապրում, այդ երկրները չունեն ծերացման խնդիր: Հաշվարկների արդյունքում ստացվում է, որ այնտեղ ծերացման մակարդակը 6 տոկոսից ցածր է:

Ըստ մեր կանխատեսումների՝ լավատեսական, հաստատուն և հոռետեսական, Հայաստանում բնակչության թվաքանակը շարունակելու է նվազել, սակայն լավատեսական սցենարով ոչ այդքան շատ, գրեթե մոտ կլինի այն թվին, ինչ հիմա ունենք: Կանխատեսում ունենք, որ ծնելիության գումարային գործակիցը մինչև 2050 թվականի փոքր-ինչ կաճի, սակայն նորից պայմանավորված մահացության բարձր մակարդակով և միգրացիայի միտումներով, փոքր-ինչ կնվազի բնակչության թվաքանակը:

Panorama.am – Գո՞հ եք այն քայլերից, որոնք այսօր արվում են Հայաստանում պատկան պետական մարմինների կողմից այս ոլորտում: 

Ա. Հովհաննիսյան - Ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը, մասնավորապես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը պատասխանատու է ժողովրդագրական քաղաքականության համար, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ, մեր աջակցությամբ մշակում և իրականացնում են քայլեր, բայց, իհարկե, լրացուցիչ ռեսուրսների, ֆինանսական միջոցների առկայության դեպքում կարելի է շատ ավելի լայնացնել այդ ծրագրերի շրջանակը: Միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում չէ, ժողովրդագրական իրավիճակը վերաբերում է կյանքի բոլոր ասպեկտներին: Ցանկացած ոլորտ պետք է իր ուշադրության տակ պահի այս հարցը:

Panorama.am- Շնորհակալություն զրույցի համար:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}