ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գագիկ Խանդանյանի գործով որոշում կայացնելու
Սեպտեմբերի 30-ին ԲԴԽ-ում ավարտվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
ԲԴԽ հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 15.10-ին:
Դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ենթադրյալ խախտման համար։ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նշված սահմանափակումները կարգավորվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, դատավորը հանդիսացել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին