Այսօր մենք դիրքեր ունենք, որտեղ դիրքապահները հոտած սնունդ են ուտում. Գևորգ Պետրոսյան
«Նիկոլ Փաշինյանը միշտ ինչ-որ բանով հասարակության ուշադրությունը շեղում է, երբ ունենում է գաղթագողի իրականացնելու ծրագիր»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ բացատրելով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի շոուի պատճառները:
Հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ երեք տարվա ընթացքում միայն հիմա այդ քրեական գործը հարուցվեց՝ Պետրոսյանը իշխանություններին հորդորեց նման տեսարաններվ քիչ կերակրել ժողովրդին և զբաղվեն ժողովրդի բազմաթիվ հիմնախնդիրներով:
«Ձեբակալում՝ բաց են թողնում և դրանով արդարադատության համակարգը դարձնում է ծաղրի առարկա»,- ասաց նախկին պատգամավորը և դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ նման շոուների ֆոնին նա վերջերս քիչ է խոսում Հայաստանի դեմոգրաֆիական խայտառակ իրավիճակի մասին էլ խոսել:
Անդրադառնալով գործազրկությանը՝ Պողոսյանը հայտնեց, որ եթե նախկինում մասնագիտություններ չունեցող մարդիկ էին գործազուրկ, ապա այսօր որակյալ մասնագետներն են աշխատաշուկայից դուրս մղվել:
«Մարդ պետք է լավ քայլած լինի, ու Նիկոլ Փաշինյանի նկարի առաջ աղոթած, որպեսի աշխատանք ունենա»,-հայտնեց Պետրոսյանը:
Նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը մոռացել է նաև գյուղացիների խնդիրները, այն դեպքում, երբ ընտրարշավի ժամանակ մուրճով վստահեցնում էր, որ գյուղացիները խնդիրներ չեն ունենա:
Ըստ Պետրոսյանի՝ Փաշինյանը մոռացել է նաև Արցախից բռնագաղթածներին՝ սկզբնական շրջանում բրնձով կերակրելով, իսկ հիմա նրանց ընդհանրապես անտեսելով:
«Բա որ ասում էիր Արցախը Հայաստան է, բա արցախցին հայ չէ՞»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց Աժ նախկին պատգամավորը:
Նա պնդեց, որ Փաշինյանը ստում է՝ պնդելով թե հաջորդ տարվա բյուջեով պետության անվտանգությունն է ուժեղացնելու, այլ ավելի շատ սեփական անվտանգությունն է ապահովում, իսկ դիրքերում զինծառայողներն անտանելի վիճակում են:
«Այսօր մենք դիրքեր ունենք, որտեղ դիրքապահները հոտած սնունդ են ուտում, քնում վագոններում և վրաններում»,- հայտարարեց Պետրոսյանը և նկատեց, որ Փաշինյանը 200 թիկնապահով շքեղության մեջ է ապրում, իսկ դիրքապահ տղերքը այդ վիճակում են: