Իրանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում, հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 01։05-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 95 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ գտնվում է համանուն ատոմակայանը, իսկ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տեղեկություններ հնարավոր զոհերի և ավերածությունների մասին դեռ չեն ստացվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում