ԿԲ-ն՝ ներբանկային շուկայում կատարված գործարքների մասին
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,118,569 ԱՄՆ դոլար 481.44 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 124,451,868 ԱՄՆ դոլար 484.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 484.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 16,821,746 եվրո 559.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,706,101 եվրո 567.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 250,000 եվրոյի առք և վաճառք 565.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,648,331,608 ՌԴ ռուբլի 6.61
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,216,867,595 ՌԴ ռուբլի 6.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.7մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների վերավերյալ
- ԿԲ. Բանկերի կողմից գնվել է 162 մլն դոլար
- ԿԲ. Բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.9 մլրդ դրամ
- ԿԲ. Բանկերի կողմից գնվել է 98մլն 72 հազար ԱՄՆ դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում