«Հրապարակ». Համայնքից պոկում են ինչ հնարավոր է
«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացումից առաջ համայնքապետերը որոշել են խորամանկել և համայնքից պոկել ինչ հնարավոր է։ Որոշ գյուղապետեր, իմանալով, որ իրենց գյուղերն այլևս ինքնուրույն վարչական միավոր չեն լինելու, և իրենք էլ ինքնուրույն որոշումներ կայացնող համայնքապետեր չեն լինելու, որոշել են մինչև ընտրություններն օտարել համայնքային ազատ հողերը, տարածքները։
Դրանք, ճիշտ է, ավագանու նիստերով հաստատվում են, բայց օտարվում են հիմնականում համայնքապետերի մտերիմներին։ Արդեն կան նմանատիպ փորձեր, ուստի տարածքային կառավարման նախարարությունը ներքին կարգով հրահանգ է իջեցրել Կադաստրի կոմիտեին, որ մինչև ՏԻՄ ընտրությունները դադարեցնեն համայնքային նշանակության հողերի օտարման գործարքների գրանցումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան