Իրավունք 11:50 01/10/2021 Հայաստան

Առողջապահական պետպատվերի սպառման պատճառով մարդիկ զրկվում են անհետաձգելի բուժօգնությունից․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրության ներքո են պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Երեկ ՀՀ կառավարության նիստում ընդգրկված՝ ոլորտային ֆինանսական միջոցների վերաբաշխման առաջարկները կարևոր են, բայց խնդրի կարճաժամկետ լուծում են։

Այնուամենայնիվ,   խնդիրն ունի համակարգային բնույթ։

Հետագայում նման իրավիճակները բացառելու նպատակով անհրաժեշտ են պետության լրացուցիչ քայլերը մարդկանց առողջության պահպանման սահմանադրական իրավունքն իրապես երաշխավորելու ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեռևս մեկ շաբաթ առաջ գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարություն մարդկանց անվճար բուժօգնության տրամադրման համար նախատեսված գումարի սպառման  հարցերով։

Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև մամուլի հրապարակումների մշտադիտարկում:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունների հետ: Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ պետպատվերը սպառված լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում իրացնել պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Արդյունքում խախտվում են մարդկանց իրավունքները։

Օրինակ՝ մի դեպքում  1-ին խմբի զինհաշմանդամություն ունեցող անձը տարել է կաթված և հետազոտությունների, բուժսպասարկման նպատակով շտապ օգնության համար տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Հիվանդանոցներում հրաժարվել են նրա բուժսպասարկումն իրականացնել պետպատվերի շրջանակներում՝ պատճառաբանելով, որ սպառվել է գումարը, իսկ հիվանդանոցներից մեկում էլ հայտնել են, որ բուժսպասարկումը կիրականացվի վճարովի հիմունքներով: Որոշ ժամանակ անց նույն մարդու առողջական վիճակը վատթարացել է, առաջացել է կրկնակի կաթվածի վտանգ, և բժիշկը տրամադրել է մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ուղեգիր, սակայն պետպատվերի շրջանակում այն իրականացնել այդպես էլ չի հաջողվել:

Որոշ դեպքերում մարդիկ բուժհաստատություններում ուղղորդվել են հետազոտությունների կամ բուժօգնության նպատակով հերթագրվել հաջորդ տարվա համար: Այս դեպքում, թեև բժշկի կողմից ցուցված հետազոտությունները չեն որակվել  անհետաձգելի անհրաժեշտության, սակայն ուղղակիորեն կապված են անձի առողջության պահպանման իրավունքի հետ և դրանք հետաձգելը կհանգեցնի անձի առողջության համար անդառնալի հետևանքների:

Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտություններին, այլ նաև ստացիոնար բուժօգնությանը:

Այսպես, դեպքերից մեկով վիրավորում ստացած անձին ցուցված վիրահատություններից առաջինն իրականացվել է պետպատվերի շրջանակներում, իսկ երկրորդը հնարավոր չի եղել անվճար իրականացնել, քանի որ պետության հատկացրած տեղերը սպառվել են: 

Եղել են դեպքեր, երբ նեղ մասնագետների կողմից ցուցվել է վիրահատական բուժում՝ ինչպես վերականգնողական, այնպես էլ առողջության հետագա վատթարացումը կանխարգելու նպատակով, տրամադրվել են ուղեգրեր, սակայն պետպատվերի շրջանակում վիրահատությունները չեն իրականացվել անորոշ ժամկետով, ինչը հանգեցնում է առհասարակ առողջության վերականգնման անհնարինության:

Մեկ այլ դեպքում՝ հաշմանդամություն ունեցող երեխային տրամադրվել է Երևանում դժվարամատչելի հետազոտության ուղեգիր։ Երեխային հետազոտելու նպատակով մարզից տեղափոխել են Երևան, սակայն չեն կարողացել օգտվել անվճար բուժսպասարկումից՝ պետպատվերի հատկացված քանակը սպառված լինելու պատճառով:

Պետպատվերի՝ ժամանակից շուտ սպառման դեպքեր արձանագրվել են նաև նախորդ տարիներին, բայց, որպես կանոն, այդ խնդիրն առաջ է եկել տարեվերջին, ոչ թե մի ամբողջ եռամսյակ առաջ կամ ինչպես ներկայում, այնպես էլ նախկինում իրականացվել են նախատեսված միջոցների վերաբաշխումներ, ինչը չի կարող բացառել հետագայում նման իրավիճակների առաջացումը։
Այս համակարգային խնդիրն էլ ավելի է սրվել նոր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով:

Ուստի, Պաշտպանն արձանագրում է, որ, որպես համակարգային խնդրի լուծում, պետք է դիտարկել բուժման պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում:

Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պետության պարտադիր մասնակցության պայմանով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:48
Խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվի քաղցկեղային այս կազմավորումը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական Ատրպատական երկրամասի արաբականացված անվանումը յուրացրած և գրեթե ամեն ինչով արհեստածին...
Աղբյուր` Panorama.am
21:38
Բախվել են «Nissan Tida»-ն ու «BMW X5»-ը, կա 6 վիրավոր
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի, Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «BMW X5» և...
Աղբյուր` Panorama.am
21:26
Բացահայտվել է Պուգաչովայի և Գալկինի գտնվելու վայրը
Երգչուհի Ալլա Պուգաչովային նկատել են Կիպրոսում իր 11-ամյա որդու՝ Հարրիի հետ։ Այդ մասին հայտնում է kp.ru-ն և հրապարակում հայտնի ընտանիքի թարմ...
Աղբյուր` Panorama.am
21:07
Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և...
Աղբյուր` Panorama.am
20:46
Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն
Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
20:32
Ավտոբուսների ոլորտում օրական ստվերը կազմում է շուրջ 80.000 դոլար․ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը տեսանյութ է հրապարակել, որում պատմում է ավտոբուսների ոլորտում առկա թալանի մասին։...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Փյունիկ» ՖԱ-ն ներողություն խնդրեց
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Դրանք ոչ թե ԲՀԿ ղեկավարի այցեր են, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի, ով չի հետապնդում որևէ կուսակցական շահ․ Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է․ «Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի օրերս Մոսկվա կատարած այցի հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ստամբուլում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը
Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Մոտ 3,5 միլիոն դոլար պարգևավճար՝ վատ աշխատանքի համար․ ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ 3,5 միլիոն դոլար...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ոչ անձնական կարծիք ունեմ, ոչ էլ մասնագիտական, դատում եմ զուտ օբյեկտիվ փաստերով․ Զավեն Բոյաջյան
Կինոգետ Զավեն Բոյաջյանը գրում է․ «Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը չեմ տեսել: Ոչ էլ Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Իմ վրա հարձակումը ՔՊ-ի պատվերով է եղել և իրականացրել է Տիգրան Ավինյանը. Արթուր Չախոյան
Կոռուպցիան դատապարտելով և դրա դեմ անզիջում պայքար մղելու խոստումներով իշխանության եկած ուժն այսօր թաղված է բազմաթիվ կոռուպցիոն գործարքների մեջ,...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումը․ Պուտին
Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ոլտրաձայնային հետազոտության գյուղական բնակավայրերում հասանելութանը զուգահեռ ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը․ Վարդանյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական...
Աղբյուր` Panorama.am
18:35
Իրանից բեռնատարների վարորդները պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ»...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԱՄՆ-ը փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Պուտին
ԱՄՆ-ը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անընդհատ պատժամիջոցներ կիրառելով, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց վրա։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ադրբեջանը գնել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնական գազի բաժնետոմսերի 1/4-ը
Ադրբեջանի առաջին մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ «GL Group»-ը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թրակիայի ավազանում ձեռք  է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: 2025...
Աղբյուր` Panorama.am
17:55
ՀՀ իշխանության՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշումը նպաստում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը. Բելգարյան
«Արցախի մշակութային ժառանգության մասով շատ խնդիրներ կան։ Անելիքներ շատ կան, ահռելի են, քան առ այսօր կատարված աշխատանքը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Խոշոր վթար Էրեբունի տանող ճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  հոկտեմբերի 18-ին, ժամը 08:29-ինահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի մարզի 50–ամյա բնակիչ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է Կոտայքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Լավրով. Հայ գործընկերները կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ
Երևանը ցանկանում է ուղիղ շփվել Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը...
Աղբյուր` Panorama.am
17:05
Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում
Մոսկվան, Անկարան և Թեհրանն առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն...
Աղբյուր` Panorama.am
16:47
Մի հատ ղազան ա պետք, 15 հատ եգիպտացորեն, 2 հատ քոթուկ. Փաշինյանի բիզնես առաջարկը
«Արմավիր-Գյումրի ճանապարհը կառուցվել է, դա նշանակում է գնացող-եկողը շատացել է, հիմա դուք էլ պետք է մտածեք, թե այդ երթևեկողներն ինչի կարիք...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱՄՆ-ում օվկիանոսը ափ է նետեր արարածի, որը վախեցրել է մարդկանց
ԱՄՆ-ում ծովային մի արարած է ափ դուրս մղվել՝ վախեցնելով սոցցանցերի օգտատերերին։ Մարդիկ մտածում են, թե դա ինչ կենդանի կարող է լինել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
16:36
Փաշինյանի քոմենթը, սմմ-շիկին փոխելու առաջարկն ու CupCat-ը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեքենայի մեջից ցուցադրելով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}