Պրոխոր Շալյապինի կինը մահացել է կորոնավիրուսի հետևանքներից
Ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի կինը՝ Տատյանա Կլաուդիա Դևիսը մահացել է COVID-19-ի հետևանքներից ։ Այս մասին երգիչը հայտնել է Instagram-ի իր էջում, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինձ համար շատ դժվար է սա գրել, և ես չեմ ուզում հավատալ դրան, բայց իմ Տանյան այլևս չկա ։ Մնաս բարով, իմ Տանյուշա։ Ես քեզ միշտ կհիշեմ ու կսիրեմ», - գրել է Շալյապինը։
Կինը 42 տարեկան էր:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երգչի կինը օգոստոսին հիվանդացել է COVID-19- ով: Շալիապինի և Դևիսի հարսանիքը տեղի է ունեցել հուլիսի 31 -ին Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում: Դևվիսին էր պատկանում Կանադայում իրավաբանական ընկերությունների ցանցերը։
Հարակից հրապարակումներ`
- Շալյապինը խոստովանել է, որ կնոջից բաժանվել է Արմեն Ջիգարխանյանի պատճառով
- Շալյապինի կնոջը հարսանիքից հետո միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները