
Խորհրդակցություն-հավաք՝ Covid-19-ի դեմ պատվաստումների մասին. ՊՆ
Հոկտեմբերի 1-ին N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ս.Գրիգորյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
«Քննարկվել են զինծառայողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, մասնագիտական և գործնական գիտելիքների կատարելագործման և այլ հարցեր։ Ներկայացվել է նաև Covid-19-ի դեմ պատվաստումների, պատվաստանյութերի և դրանց արդյունավետության մասին տեղեկատվություն, զինծառայողներին հուզող հարցերի շուրջ տրվել են պարզաբանումներ»,- նշված է հաղորդագրությունում: