«Նա ծաղրածու է»՝ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Սաակաշվիլիի տեսանյութին
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանում չէ: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Սաակաշվիլին հոկտեմբերի 1 -ին տեսաուղերձ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ինքը գտնվում է Բաթումիում: Նախկին նախագահը գտնվում է հետախուզման մեջ։ Վրաստանում նրա դեմ հարուցվել է 13 քրեական գործ: Սաակաշվիլին հայտարարել է, որ հանրապետություն է վերադառնալու ութամյա բացակայությունից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք կսկսվեն հոկտեմբերի 2-ին:
Վրաստանի ՆԳՆ-ում ընդգծել են, որ Սահակաշվիլին չի հատել պետական սահմանը։
«Վրացական երազանք» կուսակցության ղեկավարը նախկին նախագահի տեսաուղերձը ծաղրածություն է անվանել։
«Կրկնում եմ, Միխայիլ Սաակաշվիլին Բաթումիում չէ, նրա տեսահոլովակը չի նկարահանվել Վրաստանում: Նա ծաղրածու է», - ասել է Կոբախիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը
- Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում է
- Օդանավակայանում Սաակաշվիլիին դիմավորելու համար գրանցվել է 104 հազար մարդ
- Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ի համար տոմս է գնել դեպի Թբիլիսի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին