Ալավերդիում կարտոֆիլով լի բեռնատարը շրջվել է
Լոռեցի լրագրող Հրաչյա Պապինայնաը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարկել, որից պարզ է դառնում, որ կարտոֆիլի պարկերով լի բեռնատարը շրջվել է, իսկ պարկերն էլ ընկել են երկութուղու ռելսերին։
«Էն ինչի մասին ահազանգում էինք,կատարվեց, Ալավերդու մուտքի երկաթուղային կամուրջն էսօր։
Բարեբախտաբար երկաթգծի վրա չի ընկել, ինչի դեպքում հրդեհ ու զոհեր կլինեին։ Կամրջի վրա ճանապարհն էնպիսի ոլորապտույտով են կառուցել, որ անգամ 20 կմ արագության դեպքում հանդիպակած մեքենաների անցնելիս վթարային վիճակ է ստեղծվում։ Արդեն էնքան են խփել մեքենաները, որ կիսակառույց մայթերն ավերվել են»,-մանրամասնել է լրագրողը։
Ի պատասխան հնչած հարցերի, նա մեկնաբանություններում մանրամասնել է. «Մեքենան շրջվել է, վտանգավոր ոլորապտուտ են ստեղծել, նախկին հին ճանապարհն ավելի մեղմ ոլորան էր տալիս, հիմա անգլերեն Z տառի նման է։ Կամուրջը նախնական նախագծով պիտի վերակառուցվեր, թեք դարձվեր, հետո համարվեց ավելորդ ճոխություն, դեռ մի բան էլ մայթ կառուցեցին, ինչն ավելի նեղացրեց ու թեքությունը դարձավ 90 աստիճան։ Նման մի բան էլ կատարել են էնգելս թաղամասում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան