Բայդենը ստորագրել Է ԱՄՆ-ի ժամանակավոր բյուջեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 3-ը շարունակելու մասին օրենքը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Փաստաթուղթը ստորագրվել է որպես օրենսդրական ակտ»,- նշել են վարչակազմում:
Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել փաստաթղթի աշխատանքներին մասնակցած օրենսդիրներին, նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատից հետո հաստատել է դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրինագիծը՝ կանխելով նրա աշխատանքի դադարեցումը:
Ժամանակավոր բյուջեի բացակայությունը ԱՄՆ-ին սպառնում է դադարեցնել կառավարական բազմաթիվ հաստատությունների գործունեությունn արդեն հոկտեմբերի 1-ի կեսգիշերից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան