Եվգենի Կիսինը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Պատերազմի զոհերի հիշատակին
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-29-ը Հայաստանում էր գտնվում հայ ժողովորդի մեծ բարեկամ, լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը: Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է դաշնակահարի մենահամերգը՝ նոր ծրագրով։
Փառատոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 29-ին աշխահրահռչակ երաժիշտն իր կնոջ՝ Կարինա Արզումանովայի հետ, այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու այս՝ 2020 Պատերազմի անմեղ զոհերի հիշատակին։
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Կիսինը հայաստանյան համերգին հանդես է գալիս նոր ծրագրով
- Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը՝ կրկին հայկական բեմում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա