Մոլդովան մեկ ամսով երկարաձգել Է Ռուսաստանից գազի մատակարարման պայմանագիրը
Մոլդովայի իշխանությունները և ռուսական «Գազպրոմը» պայմանավորվել են մինչև հոկտեմբերի վերջ երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ և հանրապետության ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Սպինուն, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Բանակցությունները Մոլդովա բնական գազի մատակարարման վերաբերյալ շարունակվում են, որպեսզի կարճ ժամանակով չընդհատվի գազի մատակարարումը, մենք հաստատել ենք Մոլդովայի և Գազպրոմի միջև պայմանագրի երկարաձգումը մեկ ամսով», - գրել է Սպինուն իր էջում։
Նա պարզաբանել է, որ մինչև հոկտեմբերի վերջ հանրապետությունը հումք է ստանալու նախկին պայմաններով։
2020 թվականի ամառվանից «Մոլդովագազը» ռուսական ընկերության հետ քննարկում է հումքի մատակարարման եռամյա պայմանագիրը, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են:
Այս պահին հանրապետությունը գազ է գնում 2008 թվականին կնքված պայմանագրերով:
Հարակից հրապարակումներ`
- Պատմության մեջ առաջին անգամ գազի գինը Եվրոպայում գերազանցեց 1000 դոլարը՝ խորանարդ մետրի համար
- Ուկրաինան մտադիր է ամրապնդել համագործակցությունը Մոլդովայի և Վրաստանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին