Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետին ազատել են պաշտոնից
Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Խաչատուր Խաչատրյանին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատելու մասին։
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Խաչատուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»։
Հրամանագիրը ստորագրված է սեպտեմբերի 27-ին, մինչ այս պահը՝ հոկտեմբերի 1-ի կեսօրի դրությամբ նոր նշանակում չկա։