Հայկո՝ Երևանից մի գույն պակասեց
Երևանը վերջին հրաժեշտն է տալիս ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկոյին (Հայկ Հակոբյան)։ Սիրված երգչին ճանապարհելու են եկել բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, դերասաններ, արվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ, ընկերները, որ Հայկոյի մասին խոսելիս միաբերան կրկնում են՝ «Երևանից մի գույն պակասեց»։
Երգահան Րաֆֆի Ալթունյանը, լրագրողների հետ զրույցում Հայկոյին այսպես բնութագրեց. «Հայկոն բացառիկ երաժիշտ ու չկրկնվող տեսակ էր։ Ինքն իր երգերի պես չկրկնվող էր, թե՛ որպես մարդ, թե՛ որպես երաժիշտ...Ամենան էր։ Իր ստեղծած բացարձակ արժեքները մեզ մեր ամբողջ կյանքում ուղեկից են լինելու։ Հայկոն Երևանում գույն էր.. .Ամենասիրուն գույնն էր։ Երգարվեստի 7-րդ նոտան էր։ Բոլորս պապանձված ենք»։
Երգիչ Արամոն հուզվեց Հայկոյի մասին խոսելիս. «Հայկոն գրագետ երաժիշտ էր։ Նա շատ ինքնատիպ ու սկզբունքային էր։ Հայկոն մինչև վերջ էլ մնաց իր սկզբունքներին, իր ոճին հավատարիմ ու գնաց մինչև վերջ իր ռոմանսներով։ Ցավում եմ, որ քաղաքից գնաց սիրո գույնը։ Ես իսկապես ցավում եմ.. Լավ երաժիշտ, լավ մարդ, լավ գույն։ Այս երգերը, որ ինքը թողել է շատ երիտասարդներ հենց այս երգերի ներքո են սիրահարվելլ։ Մինչև հիմա պահել եմ իմ վերջին հաղորդագրությունը նրան, որին նա այդպես էլ չպատասխանեց»։
Երգիչ Գրիշա Աղախանյանը նշեց, որ իրենց ընկերությունը շուրջ 30 տարեկան է. «Շատ մոտ ենք եղել, շատ։ Հայկոն էն միակ մարդկանցից էր, որ բոլորը սիրում էին։ Չնայած իր արած գործերին, իր տարած ծավալուն աշխատանքերին նա մնաց իր համեստ կերպարում։ Հայկոն հիմա չկա բայց իրեն հումորով ենք հիշում։ Մենք կորցրեցինք շատ լավ մարդու։ Մեր քաղաքից վառ գույն պակասեց»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկոյին Արամ Խաչատրյան համերգասրահից դուրս բերեցին չդադարող ծափահարությունների ներքո
- Վերջին հրաժեշտը Հայկոյին
- Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդյանց Մայր տաճարում տեղի է ունեցել Հայկոյի հոգեհանգստի արարողությունը
- «Սեր կար իր մեջ, շատ սեր»․ ընկերները՝ Հայկոյի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան