Վարչական դատարանին հանձնվեց Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին դիմումը
Վարչական դատարանին հանձնվեց Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը։
«Մենք նաև խնդրել ենք, որպեսզի մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցնի նախարարի հրամանի գործողությունը։ Հուսով ենք, որ դատարանն օբյեկտիվ որոշում կակյացնի»,-ասաց Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ հանրագրի ստորագրահավաքը շարունակվում է։
Հիշեցնենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին:
Հարակից հրապարակումներ`
- Կազմակերպվում է ստորագրահավաք՝ Ավանեսյանի հրամանի ուժը կորցրած ճանաչելու պահանջով
- Պատվաստված լինելով ինչո՞ւ եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանի հարցը՝ Անահիտ Ավանեսյանին
- Արա Զոհրաբյան. Չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները