Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով
Մայրաքաղաքում հոկտեմբերի 2-ի գիշերը, 4-6-ը սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում հոկտեմբերի 2-ի գիշերը, 4-6-ը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև: