01.10.2021. Կորոնավիրուսի 934 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 հիվանդ
Հայաստանում սեպտեմբերի 30-ին կատարվել է 11385 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 728 հիվանդ, գրանցվել է մահվան 22 դեպք։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 262 631 դեպք, որոնցից 242 569-ն` առողջացած, 5339-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1211 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6550 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 724 070 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 30.09.2021. Մոտ 7500 թեստավորում է իրականացվել, մահացել է 21 հիվանդ
- 29.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
- 28.09.2021. Կորոնավիրուսի 772 նոր դեպք է գրանցվել, մահացել է 15 հիվանդ
- 27.09.2021. Կորոնավիրուսի 462 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 հիվանդ
- 26.09.2021. Կորոնավիրուսի 925 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ
- 25.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
- 24.09.2021. Կորոնավիրուսի 906 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան