Ես էլի անակնկալներ եմ պատրաստում. դատավոր Զարուհի Նախշքարյան
«Կարծես թե մեր նախարարը խոստանում է կարգապահական վարույթները շատացնել։ Ընդ որում, ինձ համար տարօրինակ էր, որ նա համարում է՝ պետք է կարգապահական վարույթների քանակությունն ավելացնի և ոչ թե որակը»,- Դատավորների ընդհանուր ժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Նա նշեց, որ առ այս պահը չի հասկանում, թե վեթինգ ասելով կառավարության ներկայացուցիչներն ինչ նկատի ունեն, իր համար մնում է անհայտ։
Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին՝ դատավոր Նախշքարյանն ասաց. «Դուք ուզում եք, որ ես ամբողջ իմ մարտավարությունը ձեր առջև բացե՞մ։ Ես էլի անակնկալներ եմ պատրաստում։ Այս պահի դրությամբ 2 վարույթը հասցեագրվել է Բարձագույն դատական խորհրդին»։
Հարակից հրապարակումներ`
- Նրանք, ովքեր իմ սահմանադրական իրավունքը խախտել են, պատասխան են տալու. դատավոր Պապոյան
- Եվրոպական կառույցներն արձանագրել են՝ նախարարը չպետք է ունենա դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու գործիքակազմ. Արշակ Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին