Կոռնել Մունդրուցոն՝ «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն:
Կինոփառատոնից մանրամասնում են, որ նա հայտնի է «Կնոջ մասնիկները», «Սպիտակ աստվածը», «Յուպիտերի արբանյակը» և այլ ճանաչված ֆիլմերով։ Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում են նաև պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատը, կինոքննադատ Լարիսա Մայլյուկովան և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։
Կորիզ կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի կազմում են դերասանուհի Ռոմաննա Լոբաչը, «Ոսկե ծիրան»-ի այս տարվա պաստառների հեղինակ, վիզուալ արտիստ Վահրամ Մուրատյանը և փառատոնային տնօրեն Ֆիլիպ Ժալալդոն։
FIPRESCI-ի ժյուրիի կազմում են կինոքննադատներ Ալեքսանդեր Մելյանը, Դոմինիկ Շմիդը, Մայքս Նաաֆսը։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրանի» հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն
- «Ոսկե ծիրան». Տեսնում ենք լույսը թունելի վերջում, բայց դեռևս գտնվում ենք թունելի մեջտեղում
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կկայանա հոկտեմբերին
- «Ոսկե ծիրան»-ը կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում
- «Ոսկե ծիրան»-ը գերմանական ֆիլմերի հատուկ ծրագիր կիրականացնի
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի վարպետներին
- Գոդֆրի Ռեջջո․ Բոլորս դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան»-ը, բայց չենք հուսահատվում
- «Ոսկե ծիրան». Ճապոնաբնակ հայ գրող Դիանա Աղաբեկ Աբգարի պատմութունը՝ «Անպետություն դիվանագետը» ֆիլմում
- «Ոսկե ծիրան». Կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին հանձնվել է «Եղիցի լույս» մրցանակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին