Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում է
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ արդեն երկրում է: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Բարի լույս Վրաստան: Ութ տարի անց՝ արդեն Վրաստանից»,- գրել է նա:
Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ: Նրա նկատմամբ Վրաստանում ներքին հետախուզում է հայտարարված և մի քանի քրեական գործերով հետաքննություն է իրականացվում: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին