Սերժ Սարգսյան. Պատեհ պահի մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը բացառապես խորհրդարանից դուրս
«Երկու տարի առաջ հավաքվել էինք՝ քննարկելու կուսակցության անելիքներն ու երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպած համաժողովում։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, եթե կուսակցաշինական աշխատանքների մասով իրենց ոչ միայն հաջողվեց պահպանել կուսակցության դիրքերը որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող ու ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս վտանգից փրկելու բոլոր ջանքերը, նախազգուշացումները, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրեցին։
«Մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի, մեր երկու հանրապետությունների գլխին»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նա նշեց, որ հունիսին «կապիտուլյանտ իշխանությունների» կողմից կազմակերպած ընտրությունները, ինչպես իրենք զգուշացնում էին, չլուծեցին և ոչ մի խնդիր՝ անվտանգությունից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության։
«Հանրապետականը, ի հեճուկս գործող իշխանությունների, որը բազմաթիվ բռնաճնշումներ ու անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը։ Այդուհանդերձ, ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերնպատակ չի եղել, ուստի պատեհ պահի մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաև, եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան