Թոմաս Շրապել. Լինելու ենք ՀՀԿ-ի կողքին և օժանդակելու ենք Հայաստանի զարգացմանը
Կոնրադ Ադենաուր հիմնադրամի աջակցությամբ և ՀՀԿ նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հանրապետականներ. Շարունակական բարեփոխումներ» թեմայով խորհրդաժողովը։
«Մենք Հայաստանում ակտիվորեն աշխատում ենք ամենատարբեր կազմակերպությունների, այդ թվում քաղաքական կուսակցությունների հետ տարբեր ուղղություններով։ Այսօր միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ կանայք, իսկ դա նշանակում է, որ կքննարկենք նաև կանանց դերը քաղաքական դիսկուրսում»,- իր բացման խոսքում նշեց Հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Թոմաս Շրապելը։
Նա նշեց, որ հիմնադրամը միշտ եղել է ՀՀԿ-ի կողքին, աշխատել է այդ ուժի հետ նաև վերջին տարիներին, հավատացրեց, որ համագործակցությունը շարունակվելու է։
Հիմնադրամի ներկայացուցիչն ասաց, ակտիվորեն աշխատելու են, որպեսզի Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի մասին պատմեն ու տեղեկացնեն արևմտյան Եվրոպային։
«Ցավոք, այնտեղ շատ քիչ բան գիտեն այն ամենի մասին, ինչ Հայաստանում տեղի է ունենում»,-ասաց Թոմաս Շրապելը։
Նրա խոսքով, Գերմանիայում իրեն հաճախ են դիմում՝ հարցնելով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Հիմա հիմնադրամը մտածում է Մայր Աթոռի հետ համագործակցությամբ ցուցահանդես կազմակերպել Գերմանիայում՝ ցույց տալու, թե ինչ ազդեցություն ունեցել Հայաստանի մշակույթի վրա քրիստոնեությունը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրվելուց մեկ ամիս անց արդեն հիմնադրամը սկսեց աշխատել Երևանում։
«Շնորհակալություն եմ հայտնում նաև անձամբ իմ անունից։ Համաժողովի ընթացքում կքննարկենք Հայաստանի զարգացումն այս պահին այս իրավիճակում, պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն չափազանց բաց է, այստեղ մասնակցում են տարբեր փորձագետներ, որոնք անպայման չէ, որ մոտ կանգնած լինեն Ձեր կուսակցությանը։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել Ձեզ, որ լինելու ենք Ձեր կողքին ու օժանդակելու ենք Հայաստանի զարգացմանը»,- նշեց Թոմաս Շրապելը՝ շեշտելով Հայաստանում ակտիվ աշխատանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան