Ֆրանսիայի վարչապետը աջակցություն է հայտնել դատապարտված Սարկոզիին
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսն անձնական աջակցություն է հայտնել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով մեղավոր է ճանաչել 2012 թվականի իր նախընտրական արշավն անօրինականորեն ֆինանսավորելու մեջ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Երեկ Փարիզի դատարանը Սարկոզիին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Նա պատիժը կրելու է տանը՝ էլեկտրոնային հսկողությամբ: Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել: Քաղաքական գործչի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։
Կաստեկսն ասել է՝ որպես կառավարության ղեկավար չի կարող մեկնաբանել անկախ դատարանի որոշումները:
«Այնուամենայնիվ, ես ուզում եմ հայտնել իմ բարեկամությունն ու համակրանքը Նիկոլա Սարկոզիին: Ես աշխատել եմ նրա աշխատակազմում մոտ երկու տարի և գիտեմ նրա նվիրվածությունն իր երկրին», - ասել է վարչապետը TF1 հեռուստաալիքի եթերում:
Կաստեկսն աշխատում էր նախագահի աշխատակազմում 2010 թվականից՝ որոշ ժամանակ անց ստանձնելով Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը։