Մարզասրահ հաճախելն է առաջնահերթություն, թե տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ընդունվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռությունը։ Նախագծով առաջարկվում է սահմանել սոցիալական փաթեթի շահառուների համար սոցփաթեթի ծառայության հավելյալ երկու նոր ուղղություն՝ մարզաառողջապահական, սպորտային համալիրներից, լողավազաններից և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն, մյուսով՝ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն։
Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նախագծին ձեռնպահ քվեարկեց։ Նախքան քվեարկությունը նա հիմնավորեց, թե ինչով է պայմանավորված լինելու իր այդ դիրքորոշումը։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ասում է՝ ինչու սպասել տանք 120 հազար մարդու, որ կարող է, ուզում է գնալ մարզասրահ։ Ես էլ ասում եմ՝ ինչու սպասել տանք 100 հազարին մոտ անապահովության նպաստ ստացող անձանց, ովքեր չեն կարողանում ապահովել իրենց մինիմալ կարիքները, ինչո՞ւ սպասել տանք աշխատող աղքատներին, որոնց աշխատավարձը չի աճում՝ չնայած շարունակաբար գների աճին, ինչո՞ւ սպասել տալ ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր բազմահազար հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանը»,- պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ սրանք են առաջնահերթությունները, որոնց լուծումները գտնվում է հենց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում։
«Ասում եք՝ փուլային կբերենք, ես էլ ասում են՝ առաջնահերթություններով պետք է շարժվել, հետևաբար արձանագրում եմ, որ ձեր առաջնահերթությունները և իմ կողմից նշված առաջարկությունները բոլորովին իրար հետ կապ չունեն, հակասում են»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկ կա բարձրաստիճան պետական պաշտոնյաների պարգևատրումների ֆոնդը կրճատել
- Արդյո՞ք սոցիալական և աշխատանքի ոլորտներում ավելի հրատապ խնդիրներ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան