Լուկաշենկոն ասել է, որ ՊԱԿ-ի սպային սպանողը հատուկ գործողությունը հեռարձակել է Լեհաստան և ԱՄՆ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկում ՊԱԿ-ի սպա Դմիտրի Ֆեդոսյուկի մարդասպանը և նրա կինը օնլայն ռեժիմով Լեհաստան և ԱՄՆ էին հեռարձակել այն, ինչ կատարվում էր բնակարանում: Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն:
Երկրի ղեկավարը բացահայտել է ՊԱԿ-ի հատուկ գործողության մանրամասները:
«Երբ տղաները ներս են մտել, ինչպես ինձ տեղեկացրին, Դիման մյուսներից առաջ էր մտել բնակարան, իրականում պաշտպանելով խմբին: Նրան զգուշացրել են, որ տեսել են զենքով մարդու: Բառացիորեն մի քանի վայրկյանի ընթացքում գոռացել է՝ զենքը հատակին: Փոխարենը սրիկան կրակել է Դմիտրիի ուղղությամբ՝ հենց սրտին: Մահանալով՝ նա գնդակահարում է մարդասպանին երկու կրակոցով (երրորդն այլևս չի հասցնում)»,- ասել է Բելառուսի առաջնորդը:
Նրա խոսքով՝ ավելի ուշ օպերատիվ աշխատակիցները մտել են բնակարան, որտեղից օգնության խնդրանքով զանգ էր կատարվել: Նախագահը պնդել է, որ այդ մարդիկ իրականում օգնության կարիք չունեին, նրանք զենքն էին պատրաստում և նկարահանումներ կատարում:
«Նրանք նախապատրաստվում էին նկարահանման: Ոչ ոք չէր պատրաստվում այնտեղ մահանալ: Անհրաժեշտ էր ցուցադրել կադրերը և օնլայն ռեժիմով այդ կադրերը հեռարձակել են Լեհաստան, Ամերիկա»,- ասել է Լուկաշենկոն:
Սեպտեմբերի 28-ին, Մինսկում ահաբեկչական գործողություններին մասնակցող անձանց բացահայտման նպատակով իրականացված հասցեների մշակման հատուկ գործողության ընթացքում սպանվել էր Բելառուսի ՊԱԿ-ի սպան: Հարձակվողը վերացվել էր պատասխան կրակով: Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել ՊԱԿ աշխատակցին գնդակահարած տղամարդու կնոջը: