Եվրոպական կառույցներն արձանագրել են՝ նախարարը չպետք է ունենա դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու գործիքակազմ. Արշակ Վարդանյան
«Ինչպես աշխատել եմ առաջին օրը, նույն կերպ էլ աշխատում եմ ներկայումս։ Կլինի որևէ պաշտոնյա, թե հանրային ծառայող կամ քաղաքացի, չի կարող դատավորի վրա ներազդել, եթե դատավորը նման հակումներ չունի։ Իմ նկատմամբ ճնշումներ չկան և չեն կարող լինել»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց դատավոր Արշակ Վարդանյանը։
Նա նշեց՝ չգիտի՝ դատական համակարգը վեթինգի կարիք ունենք, թե ոչ. «Դատական համակարգում նորմալ աշխատում ենք։ Յուրաքանչյուրս իր տեղում, իր դիրքում է»։
Հարցին՝ խոսում են կարգապահական վարույթներն ավելացնելու մասին, դա սպառնալի՞ք է դատավորների համար, Ա.Վարդանյանը պատասխանեց՝ ավելանալու են, թող ավելանան։
«Արդեն միանշանակ է, եվրոպական համապատասխան կառույցներն էլ են արձանագրել, որ արդարադատության նախարարը չպետք է ունենա դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու գործիքակազմ, հատկապես խոսքը վերաբերում է նյութական դատավարական իրավունքի խախտման դեպքերին։ Կարծես թե արդարադատությանը խոչընդոտելու, դատավորի անկախությանը միջամտելու ռիսկեր կան այդտեղ»,- նշեց դատավոր Ա. Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին