01.10.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 30-ին կատարվել է 69 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է ևս մեկ մահ: Հիվանդը 74-ամյա կին էր, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվնադություն՝ բարդացած թոքաբորբով:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13249 քաղաքացու հետազոտություն, որից 1156-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 29.09.2021. Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել
- 25.09.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել
- 24.09.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան