Բիշքեկում անվտանգության ուժերը շրջափակել են Բելառուսի դեսպանատան շենքը
Բիշքեկում անվտանգության ուժերը շրջափակել են Ղրղըզստանում Բելառուսի դեսպանատան շենքը: Դեպքի վայրում են ոստիկաններ, Անվտանգության ծառայության աշխատակիցներ և սակրավորներ: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Ինչպես նշում էր գործակալությունը, մինչ այժմ պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում շրջափակման պատճառների մասին: Ոստիկանությունից խոստացել էին ավելի ուշ տեղեկություն տալ: Դեսպանատունը զանգերին չի պատասխանել:
Ավելի ուշ Sputnik-Ղրղըզստանը հայտնել է. «Կեղծ ահազանգ էր: Կինոլոգները ստուգել են շենքը, շրջափակումը հանվել է: Դեսպանատան աշխատակիցները շնորհակալություն են հայտնել հատուկ ծառայություններին և ոստիկանությանը»: