Ինչ կա «սյունյաց ողջույնի» տակ
«Էն շուն, թուրք Ալիևն ասել է՝ մենք ոտքով ենք գալու Երևան, իսկ մեր իշխանություններից արձագանք չկա, իսկ ընդդիմադիրներից մեկն ասում է «աննորմալ Նիկոլ» նրա հետևից ԱԱԾ-ից մի քանի մարդ են ուղարկում»,-ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի ձերբակալության փաստին՝ նախկին պատգամավորը նկատեց, որ իշխանություններն առանց լուրջ հիմքի են նրանց ձերբակալել՝ սխալ մեկնաբանելով Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ուղղված բառերը:
«Նրանք սյունյաց ողջույններ են փոխանցել մեկ բառով և հնարավոր է, որ նկատի են ունեցել «բարձր որակավորման զազրախոսի» հապավումը»,-բացատրեց Գևորգ Պետրոսյանը:
Նա հայտարարեց, որ ճիշտ չէ համայնքապետերին այսքան ժամանակ անազատության մեջ պահել, երբ Նիկոլ Փաշինյանի շրջապատում հանրային բարձր վտանգավորության ավելի շատ մարդիկ են վխտում և վայելու երևանյան երեկոները:
Նախկին պատգամավորը վստահ է, որ կառավարության ղեկավարը վախենում է այդ համայնքապետերից, քանի որ Սյունիքում դեռ անելիք ունի ի օգուտ թշնամու:
Անդրադառնալով Սյունիքի հարակից հատվածներում Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի կուտակումներին՝ Պետոսյանն ասաց. «Փոխանակ ուշադրությունը և ազգային անվտանգությունը կենրոնացնի հարավային սահմանի անվտանգության խնդիրների վրա՝ պետական ողջ ռեսուրսը և ԱԱԾ-ն ներգրավել է «Հայաստան» դաշինքի մոմավառության մասնակիցների թվի հաշվելու գործընթացներին»:
Բանախոսը նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում էր, երբ կառավարության նիստին հայտարարում էր, որ 2021 թ. ԱԺ ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է և պնդեց, որ երբեք Հայաստանում այսօրվա նման լաված իրավիճակ չի եղել:
Ըստ նրա՝ իշխանությունների օգտին չաշխատած բոլոր համայնքապետերին և հայտնի մարդկանց հալածում են, բանտարկում իսկ որոշներին էլ ազատում պաշտոններից:
Պետրոսյանը պնդեց, որ 2018 թվականից մինչ օրս իշխանությունները չեն դադարել հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելուց և դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Ով որ քո կողքին է, նկարիդ առաջ խոնարհվում և խաչ է հանում՝ ձերն է, սպիտակ է, իսկ նրանք, ովքեր չեն խոնարհվում թրքահպատակ կեցվածքիդ առաջ՝ քո թշնամին են և՝ սև»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան