Զելենսկին պատմել է, որ դպրոցում կատաղած և ոչ ադեկվատ երեխա է եղել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով դասախոսների առջև կրթության աշխատողի գալիք օրվա կապակցությամբ, հայտարարել է, որ դպրոցում չար, ոչ ադեկվատ և անհավասարակշիռ է եղել, ինչպես դևը: Այս մասինգրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ուկրաինայում հոկտեմբերի 3 -ին նշվում է մանկավարժների օրը:
«Շատ դպրոցներում ավանդույթ կա, որ այդ օրը դասերի մի մասն անցկացնում են բարձր դասարանների աշակերտները։ Նրանք կանգնում են ձեր տեղում, դասի կենտրոնում, հասկանում են, թե ինչ դժվար բան է դա, այդտեղ կանգնելը, կարծես դու մենակ ես մեծ բեմի վրա պայծառ լույսի ներքո, բացարձակ մութ դահլիճում, երբ բոլոր հայացքները միայն քեզ վրա են: Ես կարծում եմ, որ դա շատ լավ է։ Նրանք հասկանում են, թե որքան դժվար է հանգստացնել 20 կատաղած, անհավասարակշիռ և ոչ ադեկվատներին, ես իմ նմանների մասին եմ խոսում, մենք բոլորս այդպիսին ենք եղել՝ դևեր», - հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով, երբ աշակերտները դասավանդում են աշակերտներին, նրանք հասկանում են, թե որքան բարդ բան է և սկսում են գնահատել ուսուցիչների աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- Տղամարդը փորձել է ինքնասպան լինել Զելենսկու գրասենյակի շենքում
- «Մարդը խելագարվել է». Թուրքերը ծաղրել են Զելենսկու խոսքերը Ռուսաստանի հետ պատերազմի մասին
- Զելենսկին ասել է, որ ամբողջ աշխարհը ծափահարում է ուկրաինական հետախուզությանը