«Հրապարակ». Արարատ խոշորացված համայնքում կառաջադրվի նաև նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ խոշորացված համայնքում պատրաստվում է առաջադրվել նաև սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա մասնակցելու է «Կայունություն» կուսակցության ցուցակով, որի հիմնադիրներից է:
Զաքարյանը հաստատեց, որ նման մտադրություն ունի։ Նա մինչև 2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից քննադատում էր իր կուսակցությանը` կոչ անելով վերակազմակերպվել, փոխել նախագահին։ 2021թ. ապրիլի 3-ին (Լեռնիկ Ալեքսանյանի հետ) ստեղծեց այս կուսակցությունը։
Նա Վազգեն Սարգսյանի զինակիցներից է, ժամանակին եղել է տարածքային կառավարման փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ, ծնունդով Ավշար գյուղից է: Արարատում թեկնածուներ են առաջադրելու նաև ՔՊ-ն, ՀՀԿ-ն և տեղի համայնքապետերի «Մեր հզոր համայնք» կուսակցությունը:
Արարատի մարզը, ըստ խոշորացման նախագծի, բաժանվելու է 4 մեծ շրջանի՝ Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան