Նոր Մոսկվայում հինգ հազար քառակուսի մետր մակերեսով պահեստ է այրվել
Նոր Մոսկվայի Մոսրենտգեն Ավանում շինարարական նյութերով պահեստ է այրվել: «ՌԻԱ Նովոստիին» պատմել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Ծովակալ Կորնիլովի փողոցում գտնվող մեկ հարկանի երկաթբետոնե շենքը այրվել է ամբողջ տարածքով՝ հինգ հազար քառակուսի մետր։ Արդեն ամբողջությամբ փլուզվել է տանիքը:
Հրդեհը կարող է տարածվել հարևան շենքի վրա, հայտնել է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են Մոսկվայի ավիացիոն կենտրոնի ավիացիան, տեղում աշխատում է ավելի քան հարյուր մարդ և 40 միավոր տեխնիկա:
Ժամը 11: 35 -ին հրդեհը մեկուսացվել է: Զոհեր կամ վիրավորներ չկան:
Հարակից հրապարակումներ`
- «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է
- Մուրմանսկում հրդեհ է բռնկվել «Լենին» ատոմային սառցահատ նավ-թանգարանի վրա
- Ստեփանակերտի Կոբրա բարձունքում հրդեհ է բռնկվել