Մեկը մյուսին ինչո՞վ է խանգարում, մի հատ էլ հանձնի. Փոխնախարարը՝ հոկտեմբերի 14-ից ՊՇՌ թեստեր ներկայացնելու մասին
«Մեկը մյուսին ինչո՞վ է խանգարում, եթե մարդն արդեն մեկ անգան հանձնել է թեստ, ևս մի հատ էլ հանձնի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ սեպտեմբերի 30-ին հայտարարվեց, թե գործատուները չպատվաստված աշխատողներից թեստեր պահանջելու են հոկտեմբերի 14-ից հետո, մինչդեռ շատերն արդեն թեստավորվել են:
Դիտարկմանը, որ մարդը 7-8 հազար դրամ է թեստավորման համար տվել, հիմա ստիպված են լինելու կրկին հանձնել, փոխնախարարն ասաց. «Կարող է լինել նաև 15-20 հազար: Իհարկե, երևի մեկնաբանության թյուրըմբռնում է եղել:
Ըստ էության, մենք չենք կարող մեկնաբանել առողջապահության նախարարի որոշումները: Աշխատողների և գործատուների մասով որևէ բողոք չի եկել մեզ: Եթե լինեն բողոքներ, դրա համար կա առանձին կառույց՝ տեսչական մարմին»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից
- Էլինար Վարդանյան. Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար
- Նաիրա Զոհրաբյան. Ձրի ՊՇՌ թեստի դեմ ազգային-ազատագրական պայքարի մեկնարկը տված է
- Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և ՊՇՌ տեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու. Իրավաբան
- «Ազատ կամք»-ը կվիճարկի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ նախարարի հրամանը
- Հղիները ստիպված չեն լինի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում