Ռուսաստանը չորս հարվածային ուղղաթիռ է ուղարկել Մալի
Ռուսաստանը պայմանագրի շրջանակներում չորս մարտական ուղղաթիռ է ուղարկել Մալի՝ երկու ՄԻ-171Շ և երկու Մ-17Վ5: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է պաշտպանական արդյունաբերական համալիրի աղբյուրը՝ մեկնաբանելով աֆրիկյան այդ երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը ռուսական ուղղաթիռների մատակարարման մասին:
«Ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Մալի է ուղարկել երկու Մի-171Շ և երկու Մի 17 Վ 5 ուղղաթիռ»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Մալիի ուղղաթիռների հետ միասին հանձնվել է նաև մի շարք զենք-զինամթերք:
Ավելի վաղ Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան հայտարարել է, որ իր երկիրը ՌԴ-ից գնել է չորս նոր Մի -171 ուղղաթիռ, զենք և զինամթերք: