Վրաստանը Սաակաշվիլիի ժամանման մասին լուրերի ֆոնին սկսել է զրահապատ մեքենաներ տեղափոխել Բաթումի
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է զրահատեխնիկա և ոստիկանության հատուկ ջոկատայիններ տեղափոխել Բաթումի: Odishinews-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Նշվում է, որ Զուգդիդի քաղաքից, որը գտնվում է Սամեգրելոյի և Զեմո Սվանեթիի շրջանում, ոստիկանական «Կոբրա» զրահամեքենաների շարասյուն է շարժվում Աջարիայի մայրաքաղաք Բաթումի:
Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները տեղաշարժվում են նաև անձնական մեքենաներով:
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահն ու Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործկոմի ներկայիս ղեկավար Միախայիլ Սաակաշվիլին Facebook-ում հայտարարել էր, որ Վրաստան է ժամանել ութամյա բացակայությունից հետո: Նա ճշտել էր, որ գտնվում է Բաթումիում: Քաղաքական գործիչը նաև ասել է, որ հոկտեմբերի 3-ին ՏԻՄ ընտրություններից հետո պատրաստվում է Թբիլիսիում մասնակցել բողոքի ակցիաներին:
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ իրենք տեղեկություն չունեն հանրապետության տարածքում Սաակաշվիլիի ներկայության մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան