Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը զբաղված է Թուրքիայի հետ անիմաստ «մեղրամիսի» փնտրտուքով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին, գրում է.
«Ադրբեջանի և Արցախից բռնազավթված շրջանների հարակից հատվածում Իրանի մեծամասշտաբ զորավարժությունները, Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի երևացող ու չերևացող քայլերը, ընդգծված սուր բնույթի հռետորաբանությունը հուշում են, որ ռեգիոնալ վերաձևումների ներկայիս ընթացքը կարող է տարածաշրջանային նոր պայթյունի հանգեցնել։
Ու այս ամենը Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, վատթարագույն սցենարի պարագայում՝ չի բացառվում, որ նաև մեր տարածքում։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը նման իրադրության պայմաններում՝ զբաղված է պատերազմի պատասխանատվությունը տարբեր դեմքերի գլխին «կոտրելով», Թուրքիայի հետ անիմաստ «մեղրամիսի» փնտրտուքով և, իհարկե, Ադրբեջանի հետ եղբայրության քարոզով»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել
- Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը խորացնում է կասկածներն առ այն, որ մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում»
- Տիգրան Աբրահամյան. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքն իշխանությունը դիտմամբ է տապալում
- Տիգրան Աբրահամյան. Գործող իշխանության պաշտոնավարման պայմաններում իրադրությունն առավել ծանր ընթացք է բռնելու
- Տիգրան Աբրահամյան. Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները պատահմամբ են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն
- Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն
- Տիգրան Աբրահամյան. Գործող իշխանությունը որպես հակամարտության կարգավորման հիմք վերցնում է Մադրիդյան փաստաթուղթը