Օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարի ընթացքում մրցավարներն անարդար որոշումներ են ընդունել
ԱԻԲԱ-ն հայտնում է, որ անկախ փորձագիտական խումբը, Ռիչարդ Մաքլարենի գլխավորությամբ հետաքննել է «Ռիո-2016» օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարը: Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, մրցավարները տարբեր սխեմաներ են կիրառել և անարդար որոշումներ ընդունել:
Այդ առթիվ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովն ասել է, որ ամեն բան կանի կեղծիքներ բացառելու համար:
Այժմ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք այսուհետև կքննարկվեն մասնագետների հետ:
Հայտնի է նաև, որ Ռիոյի խաղերում շուրջ մեկ տասնյակ մենամարտ կասկածելի ելք է ունեցել: