Ֆրանսիացի նախկին ոստիկանը խոստովանել է, որ սերիական մարդասպան է եղել
Փարիզի նախկին ոստիկան Ֆրանսուա Վերով անունով մահացած են գտել Մոնպելյեի շրջակայքում: Նա թողել է գրություն, որում խոստովանել է բազմաթիվ հանցագործություններ 35 տարի վաղեմության, հայտնում է «Le Parisien» թերթը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
50-ամյա նախկին ժանդարմն ինքնասպան է եղել Պրիմորսկի Գրո դյու Ռուա քաղաքում, այն բանից հետո, երբ քննիչները նրան հարցաքննության են կանչել: Նրան կասկածում են 1983-1994թթ.կատարված աղմկահարույց սպանությունների և բռնաբարությունների մեջ։
Վերովը հետմահու գրության մեջ գրել է, որ հենց ինքն է եղել սերիական մարդասպանը՝ Ռյաբոյ մականունով, բայց 1997 թվականից հետո այլևս հանցագործություններ չի կատարել: Զոհերի անունները կամ որևէ մանրամասներ նա չի հայտնել։
Հանցագործի պատճառով առնվազն երեք սպանություն և վեց բռնաբարություն է կատարվել, զոհերի թվում կան նաև երեխաներ: Դուրս գալ նրա հետքի վրա հնարավոր է եղելմիայն ԴՆԹ-ի անալիզի վերջին նմուշների շնորհիվ: