Ֆրանսիայի վարչապետը իր աջակցությունն է հայտնել դատապարտված Սարկոզիին
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը իր անձնական աջակցություն է հայտնել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել ֆինանսական խախտումների համար: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Հինգշաբթի օրը Փարիզի դատարանը Նիկոլա Սարկոզիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ 2012 թվականի նախընտրական արշավը գերակատարելու համար: Նա ստիպված է լինելու պատիժը կրել տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո: Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել: Ըստ քաղաքական գործչի փաստաբան Թիերի Էրզոգի խոսքի՝ այն դեռ բողոքարկվելու է:
Կաստեքսն ասել է, որ որպես կառավարության ղեկավար ինքը չի կարող մեկնաբանել անկախ դատարանի որոշումները:
«Այնուամենայնիվ, ես ուզում եմ հայտնել իմ բարեկամությունն ու համակրանքը Նիկոլա Սարկոզիի նկատմամբ: Ես աշխատել եմ նրա գրասենյակում մոտ երկու տարի և գիտեմ նրա նվիրվածությունը իր երկրին», - ասել է վարչապետը «TF1» հեռուստաալիքի եթերում:
Կաստեքսը աշխատել է նախագահի աշխատակազմում 2010 թվականից՝ որոշ ժամանակ անց ստանձնելով Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը:
Հարակից հրապարակումներ`
- Սարկոզին մեղավոր է ճանաչվել քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ
- Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի կոռուպցիոն գործով դատավարությունը վերսկսվելու է նոյեմբերի 30-ին