Հրազդանի կիրճից բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է
Սեպտեմբերի 30-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչներից մեկը մեքենայում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Ոստիկանության ծառայողները 27-ամյա երիտասարդին հայտնաբերել են Երևանի Հրազդանի կիրճում ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերման են ենթարկել Մաշտոցի բաժին։
«Օպերատիվ տվյալները ճիշտ էին։ Բերման ենթարկվածը մեքենայից ներկայացրեց գործարանային համարն ու արտադրման տարեթիվը ջնջված «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ինչպես նաև 24 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ մեթամֆետամին է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,-հայտնում են ոստիկանությունից։
`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա