Շախմատի աշխարհի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը դուրս է մնացել պայքարից
Իսպանիայում շարունակվում է կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը հաջողությամբ հաղթահարել էր նախնական փուլերի արգելքները, մտել քառորդ եզրափակիչ և մրցել Ուկրաինայի ուժեղ թիմի հետ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ հայ պատվիրակները հաջող սկսել էին առաջին մրցամարտը և հաղթել /3 : 1/: Այնուհետև հայուհիները ինչ –որ չափով թուլացրել էին զգունությունը ու 0, 5 : 3,5 հաշվով զիջել մրցակցուհիներին: Վերջինները հաջողության են հասել նաև որոշիչ՝ երրորդ մրցամարտում, իսկ մեր թիմը զրկվել է պայքարը շարունակելու իրավունքից: