10.01.2021. Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- 30.09.2021. Վարանդայից հայտնաբերվել է 1 աճյուն
- Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 3 զինծառայողի աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- 23․09․2021․ Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- 21․09․2021․Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան