Մի քանի հզոր պայթյուններ են որոտացել Աֆղանստանի հյուսիսում
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Փարվան նահանգի Չարիքար քաղաքում մի քանի հզոր պայթյուններ են որոտացել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է «Afghanistan International» տեղական հեռուստաալիքը:
Նշվում է, որ օրվա ընթացքում քաղաքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ինչպես հայտնում է Irib News իրանական պարբերականը, ականապատ մեքենա է պայթել, որը պատկանել է թալիբներին: Միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու զինյալ: Նշվում է, որ իշխանության գալուց հետո այն Չարիքար քաղաքում թալիբների դեմ ուղղված առաջին միջադեպն է:
«Թալիբան» արմատական շարժումը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները վերսկսեցին Աֆղանստանում հրապարակային կախաղանները
- «Թալիբան»-ը միջազգային հանրությանը կոչ է անում իրենց ուժի մասին դատելու համար 20 ամիս ժամանակ տալ
- Թալիբանը թույլատրել է օտարերկրացիներին լքել Աֆղանստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան