Ռուս և պակիստանցի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Կուբանում
Ռուսաստանի և Պակիստանի զինծառայողները Կուբանում անցկացրել են «Բարեկամություն-2021» համատեղ զորավարժությունները՝ լեռնային և անտառածածկ տարածքում զինյալների քողարկված հրամանատարական կետերի ոչնչացմամ սցենարով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Հարավօվենյան շրջանի մամուլի ծառայությունը:
«Հատուկ ջոկատայինները քողարկված կերպով 10 կգ-ին համարժեք պայթուցիկ են տեղադրել և որոշակի հեռավորության վրա դրանք պայթեցրել են: Զորավարժության նպատակը ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների ձեռք բերած փորձի փոխանակումն է»,- ասվում է հաղորդագրությունն մեջ:
Ըստ մամուլի ծառայության՝ օտարերկրյա հյուրերին ներկայացվել են ինքնաշեն պայթեցման սարքերի պատրաստման տարբերակներ, դրանք քողարկելու եղանակներ, ինչպես նաև պայթուցիկներ հայտնաբերելու և չեզոքացնելու միջոցներ:
Մոլկինոյի վարժարանում զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 9-ը, որին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության և Պակիստանի զինված ուժերի շուրջ 200 զինծառայող: