Տղամարդը փորձել է ինքնասպան լինել Զելենսկու գրասենյակի շենքում
Ինչ-որ տղամարդ փորձել է ինքնասպանություն գործել Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Նախագահի գրասենյակի շենքում անհայտ տղամարդը փորձել է ինքնասպան լինել։ Դեպքին միջամտել են ոստիկանները։ Այժմ տղամարդը հարցաքննվում է քննիչների կողմից», - գրել է քաղաքային անվտանգության մամուլի ծառայության Facebook-ի էջը։
Քաղաքային անվտանգությունը Կիևի քաղաքապետարանի քաղաքային անվտանգության վարչության մի մասն է, զբաղվում է մայրաքաղաքում քաղաքային սեփականության պաշտպանության ապահովմամբ և հասարակական կարգի պաշտպանությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Միլոնովը Զելենսկուն բռնցքամարտի կանոններով մենամարտի է հրավիրել
- Զելենսկին ընդունել է Ռուսաստանի հետ պատերազմի հավանականությունը