Հայաստանը Սիրիայի է վերածվում Արցախում կրած պարտության հետևանքով. Անդրանիկ Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը գրառում է արել «Հայաստանը վերածվում է Սիրիայի» վերնագրով.
««Թավշյա» ու «հեղափոխական» իշխանությունները 3 տարվա ընթացքում Հայաստանը վերածեցին Սիրիայի, ինչի մտավախությունն ունեի 2018-ից և ինչի մասին բազմիցս եմ խոսել (հղումը՝ մեկնաբանության մեջ):
Հայաստանը Սիրիայի է վերածվում Արցախում կրած պարտության հետևանքով: Նաև՝ սխալ ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով:
Գործող իշխանությունները «նվեր» արեցին ՀՀ քաղաքացիներին՝ մեր երկիրը դարձնելով միջազգային ու տարածաշրջանային բախվող շահերի մանրադրամ:
Հայաստանը հիմա գրեթե նույնությամբ կրկնում է Սիրիային: Այնտեղ էլ խաչվել են մի կողմից՝ ԱՄՆ, Թուրքիա, մյուս կողմից՝ ՌԴ, Իրան շահերը:
Սիրիայում էլ այլ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) զորքեր կան ու Սիրիայի ղեկավարը չի վերահսկում քարտեզով Սիրիա համարվող ամբողջ տարածքը: Այդ զորքերի մի մասն օրինական իշխանության համաձայնությամբ է գտնվում Սիրիայում, մյուս մասը՝ ոչ:
Հայաստանում էլ բարեկամաբար ու թշնամաբար տրամադրված զորքեր կան: Ադրբեջանը վերահսկում է Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21-կիլոմետրանոց մասը, չի հեռանում Սև լճից ու տեղակայվել է Վերին Շորժայում:
Սիրիայի նախագահ Ասադի ու Փաշինյանի տարբերությունն այն է, որ առաջինն իրեն ճիշտ պահեց ռազմավարական դաշնակիցների հետ, նրա գլխավորած բանակը չգլխատվեց, կռվեց ու որոշակի արդյունքներ ցույց տվեց: Մեր դեպքում պատկերը շատ տխուր է: Բանակին «էն գլխից» խփեցին թիկունքից և ուղարկեցին պարտության:
Եթե Փաշինյան Նիկոլին թվում է, թե պարտությունից հետո այլ ուժերը «խաղաղության դարաշրջան» են ապահովելու իր համար, ՌԴ-ն մեր փոխարեն պահելու է սահմանները, Իրանն էլ կռիվ է տալու Սյունիքի համար, իսկ ինքը զբաղվելու է ներքին կյանքում քաղաքական հետապնդումներով, իր ու իր նեղ թիմի համար կապիտալի կուտակման գործընթացով, ապա չարաչար սխալվում է: Սխալվում են նաև նրան հավատացած ու «Ապագա կա ապագային» ձայն տվողները:
Մեր տարածաշրջանը եռում է: Մեր հարևանությամբ քաղաքական ու ռազմական պայթյուններ են արձանագրվում: Հայ ժողովուրդը պատրա՞ստ է այս իշխանությունների օրոք ևս մեկ պատերազմ վարելու: Հարցս շատ գործնական նշանակություն ունի»:
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. Կյանքը՝ էժան, ապրուստը՝ թանկ
- Մեզանից խլվեց և՛ մայիսյան եռատոնը, և՛ սեպտեմբերի 2–ը. Անդրանիկ Թևանյան
- Մեր նեոբոլշևիկները խոստացան խաղաղություն և թռիչքաձև աճ, բայց վերջինս ապահովեցին բացառապես իրենց գրպաններում. Թևանյան
- Անդրանիկ Թևանյան. Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի
- Թևանյան. Բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն
- Անդրանիկ Թևանյան. 44 օր տարածվող ստի ու կեղծիքի խորհրդանիշներից մեկի ակտիվացումը շատ խոսուն է
- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է․ Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա