Կարելի է փաստել՝ առանց Փաշինյանի գիտության նման գործարքներ անհնար է, որ կատարվեին. Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Պետությո՞ւն, թե՞ պատրոն Դավիթ
Անկեղծորեն ասեմ, ինքս ռազմական գործից հեռավոր պատկերացում ունեմ և ինձ երբեք այդ ոլորտի մասնագետ չեմ համարել։ Սակայն ինձ այլ հարց է հետաքրքրում։ Համոզված եմ, որ ցանկացած լուրջ պետություն իր սպառազինությունը զարգացնում և համալրում է իր սեփական ռազմարդյունաբերությամբ, ինչպես նաև այլ պետություններից որակյալ, ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելով։
Տարբեր, կասկածելի զենքի առևտրով զբաղվող Բարոնների ծառայություններից օգտվում են, կամ , ինչպես ասում են «Ճ» կարգի երկրները, կամ տարբեր տիպի ազատագրական, պարտիզանական, ահաբեկչական խմբավորումները։ Միջնորդավորված զենքի ձեռքբերումը, բացի ոչ պետական մոտեցումից, հաստատ նաև խոշոր կոռուպցիոն գործարքներ են։
Այս տեսակետից հարց է առաջանում, թե զենքի և զինամթերքի միջնորդ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) ո՞ր թվականներից է դարձել ՀՀ իշխանությունների սիրելին և համագործակցել նրանց հետ։ Համենայն դեպս, նրա անունն ինձ հայտնի դարձավ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Իսկ թե ինչպիսի կոռուպցիոն գործարքներ են եղել Դավիթ Գալստյանի և ՀՀ ՊՆ-ի միջև, կարելի է փաստել, որ առանց վարչապետի գիտության նման գործարքներ անհնար է, որ կատարվեին։
Ամեն դեպքում, կարծում եմ, որ Դավիթ Գալստյանն այդ ամենի մեջ մեղավոր չէ, նա գործել է, որպես գործարար։ Իսկ մեղավորները բոլոր նրանք են, ովքեր նրան և նրա առաջարկություններն ընդունել են, վարչապետի գլխավորությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը կալանավորվեց երկու ամսով
- Պաշտպան. Դավիթ Գալստյանը չի ընդունում մեղադրանքը
- ԱԱԾ. Դավիթ Տոնոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Դատախազությունը չի հերքում Դավիթ Տոնոյանի հնարավոր ձերբակալության մասին լուրը